Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.04.2026 | 22:53
Ամենակալ Աստվա՛ծ, բարերար, ստեղծո՛ղ բոլորի,
ՈՒնկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին տագնապահույզ.
Եվ ինձ ապագա կասկածանքների երկյուղից փրկի՛ր՝
Կարող զորությամբդ ինձ ազատելով մեղքի պարտքերից,
Քանզի քո անբավ մեծությամբ և իմաստությամբ անհուն
Հնարավոր է քեզ մոտ ամեն ինչ։
Ամեն։

Սուրբ Գրիգոր Նարեկացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4526

Մեկնաբանություններ